ՀՀ քաղաքացին Իրանից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի պետական սահմանը
Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից օգոստոսի 10-ին ստացվել է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի:
Արցախի հանրապետության ոստիկանությունից տեղեկանում ենք, որ բերման ենթարկվածը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում