Վաղը Երիտասարդների միջազգային օրն է
Օգոստոսի 12-ին կնշվի Երիտասարդների միջազգային օրը, որը 1999 թ.-ի դեկտեմբերի 17-ին սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է 2000 թ.-ի օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդության իրազեկությունը երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքը գրում է որ այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում. մոտավորապես 1,8 միլիարդ երեխաներ և 10-24 տարեկան դեռահասներ ու երիտասարդներ։
10 երեխայից մեկը գտնվում է հակամարտության գոտում, և նրանցից 24 միլիոնը դպրոց չեն գնում: Քաղաքական անկայունությունը, աշխատաշուկայի անկայունությունը, ինչպես նաև երիտասարդների քաղաքական և հասարակական կյանքում ներգրավելու համար սահմանափակ դաշտը հանգեցնում է երիտասարդների աճող մեկուսացմանը:
Երիտասարդների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ անվտանգ հրապարակներ՝ երիտասարդների համար։
«Երիտասարդները անվտանգ հարթակերի կարիք ունեն, որտեղ նրանք կարող են հավաքվել, գործունեություն ծավալել՝ իրենց բազմազան կարիքների ու հետաքրքրությունների հետ կապված, մասնակցել որոշումների կայացման և ազատ արտահայտեվել»,- ասված է ՄԱԿ-ի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում