ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերում գրել է, որ շնորհակալ է ռեփեր Քանյե Ուեսթին «ճշմարտությունն» ասելու պատրաստակամության համար։
Գազետա.ռու-ն գրում է, որ ավելի վաղ Ուեսթը Ջիմի Քիմելի շոուի ժամանակ Թրամփին քննադատողներին խորհուրդ է տվել «փորձել սիրել»։
«Շնորհակալություն Քանյե Ուեսթին այն բանի համար, որ նա պատրաստ է ասել ճշմարտությունը»,- գրել է Թրամփը։
Նաև ԱՄՆ նախագահը մատնացույց է արել «նոր և գեղեցիկ փաստը» այն մասին, որ ներկա պահին ԱՄՆ-ում սևամորթ բնակչության շրջանում ցածր գործազրկության մակարդակ է դիտարկվում:
Թրամփը հավելել է, որ Ուեսթի աջակցությունը «շատ բան է փոխում»։
Ավելի վաղ Ուեսթը Թրամփին անվանել էր իր «եղբայրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան