«Ժառանգությունը» պահանջում է ազատ արձակել Շանթ Հարությունյանին
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է արդարացնել Շանթ Հարությունյանին։
«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:
Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանները Փաշինյանին առաջարկում են հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
- «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
- Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան