Էրդողանը ԱՄՆ-ին զգուշացրել է Թուրքիայի՝ որպես դանակցի կորստի հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը New York Times-ի իր հոդվածում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնը ստիպված լինի նոր դաշնակիցներ փնտրել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Վերջին տարիներին մեր գործընկերությունը բազմաթիվ տարաձայնություններով է ուղեկցվել։ Եթե ԱՄՆ-ը չսկսի հարգել Թուրքիայի ինքնիշխանությունը և չապացուցի, որ հասկանում է մեր երկրին սպառնացող վտանգը, ապա գործընկերությունը կարող է վտանգի տակ հայտնվել»,- ասված է հոդվածում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնակի բարձրացրել էր Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի հարկերը։