Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում:
Թուրքական «Անադոլու» կայքը հոդված է հրապարակել Աղթամարի մասին՝ նշելով, որ տարեկան հազարավոր տեղացի և օտարազգի զբոսաշրջիկներ են այցելում կղզի։ Այս տարվա 7 ամսվա ընթացքում Աղթամար է այցելել տեղացի և արտասահմանից 83 հազար զբոսաշրջիկ:
Վանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի տնօրեն Մուզաֆեր Աքթուղն ասել է, որ Աղթմարի հուշահամալիրը զբոսաշրջության տեսանկյունից քաղաքի ամենակարևոր պատմական արժեքներից մեկն է: Աղթամարը 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում: Նա նշել է, որ Թանգարանների գլխավոր վարչության հետ քննարկել են, որոշել այս տարի հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում ընդգրկելու համար:
Հոդվածում նշվում է, որ Աղթամար եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ 1-ին թագավորի հրամանով, ճարտարապետը Մանվելն է։
2005-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տևել են երկու տարի։ Ծախսվել է 4 միլիոն լիր։
Նշվում է, որ վերականգնողական աշխատանքներին մասնագետ-արվեստագետների հետ միասին ընդգրկվել էին նաև հնագետներ և ինժեներ-շինարարներ, այդ թվում նաև Հայաստանից։
Վերանորոգումից հետո եկեղեցին ստացել է Թանգարան-հուշարձանի կարգավճակ։
Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ, իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցու վրա դրվել է խաչ: Մինչ այդ Թուրքական կառավարությունը հրաժարվել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, որի պատճառով ողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան