Առողջ սնունդը վտանգավոր է մարդկության համար. Ամերիկացի գիտնականներ
Գուելֆի համալսարանի գիտնականները եկել են եզրահանգման, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները, որոնց համաձայն պետք է օգտագործել ցածր կալորիականությամբ սնունդ՝ ճարպերի նվազ պարունակությամբ, անիրագործելի է ամբողջ մարդկության համար։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտողները դրա պատճառ են համարում բերրի հողերի սուր անբավարարությունը։ Այդ դեպքում գլոբալ անցումը առողջ սննդի կհանգեցնի պարենային ճգնաժամի։
Գիտնականները ցույց են տվել, որ նախարարության խորհուրդներին հետևելը կպահանջի հավելյալ մեկ միլիարդ հեկտար մշակվող հող, ինչը հավասար է Կանադայի տարածքին։ Բացի այդ արևելյան կիսագնդի երկրներն էականորեն կավելացնեն օգտագործվող հողերի մակերեսը, իսկ արևմտյան երկրների ու Օվկիանիայի համար մսից հրաժարումն ու անցումը հացահատիկային սննդակարգի թույլ կտար տնտեսել արդեն իսկ գոյություն ունեցող գյուղատնտեսական հողերի հաշվին։
Հետազոտողների կարծիքով, առաջարկները պետք է հաշվի առնեն ոչ միայն առողջ սննդի ազդեցությունը օրգանիզմի վրա, այլև տարբեր երկրների մշակութային ու տնտեսական առանձնահատկությունները։
Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված են հողի ու խոնավության ապագա գլոբալ դեֆիցիտը կանխելուն։ Օրինակ՝ երաշտադիմացկուն կուլտուրաների զարգացում և տարածաշրջանների միջև ջրի ավելի արդյունավետ բաշխում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան