ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը. Ռուբեն Թադևոսյան
Երևանի ավագանու ընտրություններն այնքան էլ հեռու չեն. նախանշված ժամկետը սեպտեմբեր ամիսն է։ Հայտնի է, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Ավելին, կուսակցություններից որոշներն անգամ հստակեցրել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։
Պարզելու՝ արդյոք Հանրապետական կուսակցությունը մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ։
Վերջինս նշեց, որ հարցի շուրջ հստակ որոշում առայժմ չկա. «Դեռ այդ հարցը չենք քննարկել։ Տարբերակները շատ-շատ են, կքննարկենք, ձեզ կտեղեկացնենք»։
Իսկ ե՞րբ է նախատեսվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ քննարկումներ կազմակերպել, հետաքրքրվեցինք Ռուբեն Թադևոսյանից։
«Կարծում եմ այն ժամանակ, երբ գործադիրի մեր անդամները կվերադառնան արձակուրդից»,- նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- «Ժողովուրդ». Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 16-ին
- «Ծառուկյան» խմբակցության անդամը դեմ է Նաիրա Զոհրաբյանի առաջադրմանը
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Հեղինե Բիշարյան
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին