Արտաշատում բողոքի ակցիա են անցկացնում ձեռնարկատերերը
Այսօր վաղ առավոտից Արտաշատում բողոքի ակցիա է են անցկացնում մանր ու միջին մի ձեռնարկատերերը, ովքեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ մասնաճյուղի դիմաց։
Նրանք նշում են, որ իրենց բողոքի պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ «հարկային տեռորն է»։
«Քաղաքի և շրջակա գյուղերի առևտրի կետերի տնօրենների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է։ Անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, զարտուղի ճանապարհով խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս վիճակը՝ հարկային տեսչության հետ կապված, չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։
Առևտուրը առանց սխալների չի լինում, դա առևտուր է: Եվ եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը ներդնել իրենց գրպանը, այսօրվա խոսք չէ, այլ երկար տարիների գործելաոճ»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի բնակչուհիներից մեկը։
Ակցիայի մասնակից մի տղամարդ էլ նշեց, որ գանձվում են գումարներ՝ առանց հաշվի առնելու խանութի չափն ու շրջանառությունը, իրենց ֆինանսական վիճակը. «Առաջինը՝ մենք բողոքում ենք մեր հարկային գանձումների բաժնի պետ պարոն Մախմուդյան Ռաշիդի դեմ, որ իրեն համակարգից ընդհանրապես հեռացնեն»։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա ասաց. «Խոստացել եք մեզ մոտակա երկու ամիսների ընթացքում հարկային բարեփոխումներ անել, մենք օրենքից, հարկերից չենք խուսափում, ուղղակի անհնար է այսօրվա օրենքներով հարյուր տոկոսանոց օրինական աշխատել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա