Գյուղնախը նախաձեռնում է տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր` կարկտապաշտպան ցանցերի համար
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորվաԾ վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը։ Վերջիվերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ բարձրարժեք այգիների լավագույն պաշտպանությունը կարկտապաշտպան ցանցերն են։
Տուժած այգեգործների հետ խոսեցինք նաև ապահովագրության մասին։ Տեղեկացնեմ, որ մյուս տարվանից Հայաստանում կմեկնարկի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը։ Ծրագիրը կներառի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ Կարկտահարությունից և ցրտահարությունից Արարատում և Արմավիրում կապահովագրեն խաղողի և պտղի այգիները, իսկ Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը»,- գրել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում