Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել «վերադառնալ իրավական հուն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կոչ է անում Վաշինգտոնին վերադառնալ «իրավական հուն»։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Anadolu-ին։
Նրա խոսքով, Թուրքիան գործում է՝ «ելնելով միջազգային իրավունքի նորմերից»։
Էրդողանը նաև հավելել է, որ Անկարան «ԱՄՆ-ին հրավիրում է երկկողմ հարաբերությունների ոլոտում վերադառնալ իրավական հուն»։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի փորձը՝ պատժամիջոցների օգնությամբ հասնելու ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնի ազատ արձակմանը, անթույլատրելի է։