Պուտինը և Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «խնդրահարույց» հարցը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը Կասպիական հինգերորդ գագաթաժողովից հետո քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է Լայֆ.ռու-ն։
«Քննարկվելիք բոլոր թեմաներից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է դարձել խնդրահարույց»,- ասել է Նազարբաևը։
Ի պատասխան՝ Պուտինը նկատել է, որ «խնդրահարույց» հարցեր իսկապես կան, սակայն մեծ օրակարգը վերաբերում է «ՀԱԿՊ-ի և ԵվրԱզԷս-ի շրջանակներում Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններին»։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վերջինս գրավի դիմաց ազատ է արձակվել, Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
- Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ