ՀՔԾ-ն ապօրինի է համարում Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է: Այս մասին Panorama.am-ին ասացին ՀՔԾ-ից:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»,- նշեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշեց բավարարել փաստաբանների բողոքը և վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ երկրորդ նախագահը անձեռնմխելի է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն ավարտվեց
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան