Սիրիայում իրավիճակը կայունանում է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ ինձ համար ուղենշային է եղել ողջ կյանքում»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը։
Նախարարն ընդգծել է, որ հարյուրավոր սիրիահայ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանում և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրակարգային խնդիր է:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն շեշտել, որ կրթական համագործակցության արդյունավետությունն հիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով երրկողմ ծրագրերին` դեսպանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:
Այս համատեքստում դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ: Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է և’ անվտանգության, և’ կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի