Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունը 12.8%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.8%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից, եթե 2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 12 մլն 250 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 13 մլն 812.6 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.9%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է