Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով որոշումը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների բողոքը և վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ երկրորդ նախագահը անձեռնմխելի է։
Նա օգտվում է անձեռնմխելիության իրավունքից. «Դատարանը բավարարում է փաստաբանների բողոքը։ Ռոբերտ Քոչարյանն անձեռնամխելի է։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»։
Հարցին, թե առաջին ատյանի դատարանի որոշումը հակաօրինական էր, փաստաբանը պատասխանեց. «Այո»։
Պաշտպանն ասաց, որ իրենք սպասելու են քրեական հետապնդման մարմնի գործողություններին և գործելու են ըստ այդմ, իսկ դատարանի որոշումից բավարարված են։
«Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից և արդեն մեկնել է»,-լրագրողներին ասաց փաստաբանը։
Սահակյանը նշեց, որ այդ պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։
Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները երկու հայց էին ներկայացրել, մեկով պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, մյուսով՝ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ։
Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել օգոստոսի 10-ին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից ու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց հետո Քոչարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում և վենդետա է իրականացվում:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն ավարտվեց
- Հայկ Ալումյան. Վատ է, եթե դատարանը կանխակալ մոտեցում ունի
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
- Դատախազությունում ստացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների երաշխավորագիրը
- ՀՅԴ. Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին