Ինդոնեզիայում երկրաշարժից զոhերի թիվը հասել Է 436-ի
Ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել Է 436-ի: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչները։
Ստացված տվյալների համաձայն՝ վիրավորվել է ավելի քան 1,3 հազար մարդ, որոնց կեսը՝ ծանր։
Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել կղզու հյուսիսային մասում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 347-ի
- Ինդոնեզիայում տասը հազար մարդ Է տարհանվել երկրաշարժից հետո
- Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի
- Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում