Իսպանիայում 200-ից ավելի մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու հետևանքով
Իսպանիայի Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 266-ի։
Faro de Vigo հրատարակությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում:
Հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին և փլվել է, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել: Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան