Երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է. ՀՀԿ խոսնակ
«Սպասենք դատարանի որոշմանը, դրանից հետո մեր կարծիքը կարտահայտենք։ Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք, ուրեմն գտնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը իրավաչափ չէ։ Նա իրավունք ունի, որ խափանման միջոցը փոխվի, և նա կալանքից դուրս գա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, իսկ որ 45 պատգամավորներ ստորագրել են, շատ նորմալ եմ վերաբերում, որովհետև չտեսնված բան է, երբ նախկին նախագահներին կալանավորում են, հրավիրում են որպես վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ «Դուք մեղադրյալ եք»»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքով, այսօր իրավապահները միգուցե շտապում են՝ փորձելով հաճոյանալ նոր իշխանություններին, բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական և անձնական միտումներ կան, ակնհայտ են։
«Սակայն կան պատգամավորներ, որոնք հանդգնում են գործող իշխանությունների կարծիքից տարբերվող կարծիքներ հայտնել։ Ես կրկնում եմ, որ Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան։ Երկրորդ նախագահին չպետք էր կալանավորել, նա չէր կարող խոչընդոտ հանդիսանալ արդարադատության համար։
Աննորմալ է, երբ թերի պատճառաբանությամբ երկրորդ նախագահը կալանավորվում է։ Նախկին նախագահներին կալանավորելու համար դու պետք է ունենաս ոչ թե 100, այլ 150 տոկոսանոց հիմքեր, իսկ այդ հիմքերը ես չեմ տեսնում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն ավարտվեց
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան