Անհետացել է Բենքսիի «Զգուշացեք Բրեքզիթն է» նշանը
Անհետացել է բրիտանացի անանուն նկարիչ Բենքսիի ստեղծած և Անգլիայի Քլիվդեն քաղաքում ճանապարհասյանը տեղադրված ճանապարհային նշանը։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ նոր աշխատանքի լուսանկարը նկարչի Ինսթագրամի պաշտոնական էջում հայտնվել էր օգոստոսի 10-ին։ Դրա վրա պատկերված է փողոցն անցնող տարեց զույգ, մեջքի վրա տանում են երեխաները։ Նկարչի նոր աշխատանքը կարելի է ընդունել որպես բողոք «բրեքզիթի» դեմ, որին հիմնականում կողմ են քվեարկել ավագ սերնդի ներկայացուցիչները։
Ուրբաթ երեկոյան ճանապարհային նշանն անհետացել է։ Քլիվդենը գտնվում է Սոմերսեթ դքսությունում, Բրիստոլից ոչ հեռու, որտեղ էլ Բենքսին 1980-ական թվականներին, ամենայն հավանականությամբ, սկսել է կարիերան։
Նրա իրական անունն առայժմ գաղտնի է պահվում, սակայն նրա փառքի աճին զուգահեռ հանրային տիրույթում քանիցս կոնկրետ անուններ են տրվել։ Ամենահայտնի վարկածներից մեկն այն է, որ իրականում նկարիչը բրիստոլցի երաժիշտ Ռոբերտ դել Նայան է՝ Massive Attack խմբի հիմնադիրը։ Այդ վարկածի կողմնակիցները նշում են, որ Բենքսիի նկարները հաճախ են հայտնվում այն քաղաքներում, որտեղ հյուրախաղերով գնում է այդ խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան