Հունական Էվբեա կղզում խոշոր հրդեհ է բռնկվել
Ուժգին հրդեհ է բռնկվել հունական Էվբեա կղզում: «Ռիա նովոստի»-ն հղում անելով Հունաստանի հրդեհային ծառայությանը գրում է, որ հրդեհը սկիզբ է առել Կոնթոդեսպոտի գյուղի սոճու անտառներից, որը մոտ է հյուսիսու գտնվող Խալկիդա քաղաքին:
Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին և չոր շոգ եղանակը: Օդի ջերմաստիճանը հիմա շուրջ 30 աստիճան է:
Հրդեհային ծառայությունը կրկնակի ուժեղացրել է հրշեջների խմբերի: Հրդեհի մարման աշխատանքներ են տանում 210 հրշեջ՝ 57 հրշեջ-մեքենաներով, 6 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ:
Տեղական իշխանությունները հանձնարարել են երկու բնակավայրերի բնակիչներին տարհանել, չնայած նրանք ասում են, որ մարդկանց կյանքին սպառնացող ոչինչ չկա:
Ոստիկանությունը դադարեցրել է երթևեկությունը Խալկիդայի և Հյուսիսային Էվբեայի միջև:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Հունաստանի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհի նախնական պատճառը
- Հունաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հրդեհի օջախները
- Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվել է 74 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան