Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների նոր հանդիպման ժամկետները
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների նոր հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնում է «Յոնհապ» գործակալությունը։
Ինչպես նշվում է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում։ Երկու նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը, սակայն, առայժմ հայտնի չէ։
«Մենք պայմանավորվել ենք սեպտեմբերին Փհենյանում միջկորեական գագաթաժողով անցկացնել»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Եթե հանդիպումը կայանա, այն կդառնա Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի՝ թվով երրորդ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին նրանք Հարավային Կորեայի ապառազմականացված հատվածում անցկացրել էին պատմության մեջ առաջին գագաթաժողովը։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան