Մահացել է գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը
85 տարեկանում մահացել է Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի բրիտանացի դափնեկիր Վիդիադհար Սուրաջպրասադ Նայպոլը։
«Նա հսկա էր ամեն ինչում, ինչի հասել է, և նա մահացել է նրանց շրջապատում, ում սիրել է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է հանգուցյալի կինը՝ Նադիրան։
Նրա խոսքով, Նայպոլն ապրել է կյանք, որը լի է եղել զարմանալի ստեղծագործությամբ։ Նայպոլը ծնվել է 1932 թվականին Տրինիդադ և Տոբագոյում, երբ կղզիախումբը դեռ բրիտանական գաղութ էր։ Նա սովորել է Օքսֆորդում, իսկ 1954 թվականից տեղափոխվել Լոնդոն։ Նայպոլը գրել է ավելի քան 30 գիրք։
Ամենահայտնիներն են «Տուն միսթր Բիսվասի համար», «Խավարի տարածքը», «Կախված վիճակում»։ Վերջինիս համար 1971 թվականին նա դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր, 2001-ին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Վերջինը Նայպոլին շնորհվել է ոչ թե կոնկրետ ստեղծագործության, այլ համաշխարհային գրականության մեջ ընդհանուր ներդրման համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան