Մերկելն ու Պուտինը կհանդիպեն օգոստոսի 18-ին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզեբերգի իր նստավայրում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս մասին այսօր Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Քննարկվելու է երկկողմ օրակարգը, անպայման կշոշափվի սիրիական հակամարտության թեման, որն արդեն վաղուց է մեզ մտահոգում, ինչպես նաև Ուկրաինայի արևելքի իրադրությունը և էներգետիկայի հարցերը»,- ասել է նա։
Զայբերտը չի ասել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունենալու հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին