Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 29–րդ կմ-ում՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, այսօր ժամը 12։30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան