Թել-Ավիվի քաղաքապետը պատրաստ է անվճար դահլիճ տրամադրել «Եվրատեսիլի» համար
Թել-Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի ֆինանսավորման խնդրի լուծման շրջանակում հայտարարել է, որ քաղաքապետարանը պատրաստ է հարթակ տրամադրել այն անցկացնելու համար և անվճար տրամադրել դահլիճներ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօր երեկոյան լրանում է 12 միլիոն եվրոյի չափով ֆինանսական երաշխիքների ներկայացման ժամկետը, ինչն անհրաժեշտ է 2019 թվականին մրցույթը Իսրայելում անցկացնելու համար։ Եթե առաջիկա օրվա ընթացքում չփոխանցվի 12 միլիոն եվրոն Եվրոպական հեռարձակողների միությանը, Իսրայելը պետք է հրաժարվի մրցույթն անցկացնելուց։
ԵՀՄ կանոններով, հանրային հեռաձակման ազգային կորպորացիա «Կանը» պետք է այդ գրավը մուծեր, որպեսզի հաստատեր 2019 թվականին մրցույթն անցկացնելու մտադրության լրջությունը։ Ժամկետը սպառվել է և բացառության կարգով այն երկարացրել են օգոստոսի 14-ը ներառյալ։
«Երկրում կրկին չկա մեծահասակ մեկը, ով իր վրա կվերցներ պատասխանատվությունը։ Նրանք պատրաստ են վռնդել «Եվրատեսիլը»»,- գրել է Հալդաին ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչը։ Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան