Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է մտածել
Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է մտածել՝ բոյկոտել ամերիկյան էլկտրոնային ապրանքները։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայի դեմ տնտեսական գրոհ է իրականացվում։ Նախկինում նման բաներն ավելի գաղտնի էին արվում, այժմ մեզ վրա գրոհում են ակնհայտ։ Նրանք iPhone ունեն, մյուս կողմից կա Samsung։ Իսկ մենք ունենք տեղական հեռախոսների Venus Vestel ընկերությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին թուրքական լիրան գրանցել էր պատմական մինիմումը՝ փոխարժեքն անկում էր ապրել 18 տոկոսով։ Ազգային արժույթը փրկելու համար Էրդողանն իր քաղաքացիներին հորդորել էր վաճառել իրենց ունեցած դոլարներ ու եվրոները։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ԱՄՆ-ի մեղադրել է թիկունքից հարվածելու մեջ
- Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել «վերադառնալ իրավական հուն»