Պետք է անեն օրենքի և իրավունքի ոսկերչական ճշգրտությամբ. Լարիսա Ալավերդյանը՝ Քոչարյանի գործով
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը այսօր անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։
«Ռոբերտ Քոչարյանի գործի մասին ամբողջովին արտահայտվել եմ՝ ցանցային շատ մեծ բողոք է սկսվել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, իմ լսարանը գրագետ և բանիմաց լսարան է: Այս գործում շտապողականություն չպետք է դրսևորվեր, դա կխանգարի նոր իշխանություններին: Ես կոչ եմ անում վերին աստիճանի սթափ, հավասարակշռված, միջազգային իրավունքի, օրենքի գերակայություն դրսևորել: Պետք է չէ՞ մտածել, որ դու հեղափոխական ոգևորության ժամանակ գնում ես քայլերի և թույլ ես տալիս ոչ լիարժեք պահպանել միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը դա միաժամանակ է ընդունում: Եվ ես երբեք չեմ ասել, որ միջազգային հանրության սիրտը մեզ համար ավելի շատ է ցավում, քան մերը»,-նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քայլերը պետք է հաշվարկված լինեին, ինչ էլ որ անեն, պետք է անեն օրենքի և իրավունքի ոսկերչական ճշգրտությամբ. «Բոլորն էլ գիտեին, թե ով է Վերաքննիչ դատարանի նախագահը»:
«Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, ասենք՝ ապօրինի հարստացման»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
- Ալեքսանդր Ազարյան. Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն. «Փաստինֆո»
- ՀՔԾ-ն ապօրինի է համարում Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան