
Պեսկովը հայտնել է Պուտին-Մերկել հանդիպմանը քննարկվող թեմաները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարն ու Գերմանիայի կանցլերը հանդիպման ժամանակ քննարկելու են մի շարք հարցեր, ներառյալ Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հղում անելով «Ռիա նովոստի»-ին, այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Պեսկովը նշել է, որ բանակցություններից հետո, երկրների ղեկավարները հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։
Նա նաև ասել է, որ Մերկելն ու Պուտինը «ժամացույցները ճշտում են» աշխարհում ամենակարևոր խնդիրների վրա:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Մերկելը կհանդիպեն օգոստոսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին