Սիրիացի քանդակագործները ձևավորել են ստորգետնյա պատկերասրահ գրոհայինների նախկին բունկերում
Սիրիացիների ռազմական առօրյան, զինվորների հերոսությունը, թիկունքում աշխատողների տոկունությունը ներկայացված է Դամասկոսից և Սիրիայի այլ քաղաքների 18 երիտասարդ քանդակագործների աշխատանքներում, ովքեր մասնակցել են ցուցադրությանը։
Արվեստագետներն իրենց աշխատանքները փորագրել են Արևելյան Գուտայում գրոհայինների ստորգետնյա բունկերի պատերին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, քանդակագործների խմբի ղեկավարը պատմել է, որ ացած տարի ձմռանն է իր մոտ գաղափար առաջացել օգտագործել բունկերի քարքարոտ հատվածը գեղարվեստական նախագիծ իրականացնելու համար։
«Կոշտ կրաքարը շատ հարմար է ռելիեֆի համար։ Բունկերներում, որոնք եղել են գրոհայինների ստորգետնյա կացարանները, քանդակագործական կոմպոզիցիաներին որևէ վտանգ չի սպառնում. այնտեղ չկա քամի, արև, անձրև»,- ասել է նա։
Բացի այդ, գրոհայինների համար բունկերները որպես տուն, հիվանդանոցն էին ծառայում, նրանք մանրակրկիտ մտածել էին օդափոխման համակարգը և ստորգետնյա պատկերասրահների լուսավորությունը։
Քանդակագործների խմբի ղեկավար Մաալը դիզայներ Անաս Կատարմիզի հետ եկել էին եզրակացության, որ Դամասկոսում գտնվող 19-րդ դարի կատակոմբները լիովին կարող են ծառայել հայրենասիրական արվեստի համար։ Ստանալով քաղաքային իշխանության աջակցութունը՝ նրանք ընտրել են գրոհայինների կողմից լքված ստորգետնյա կառույցներից մեկը և իրականացրել այդ նախագիծը։
Ստորգետնյա պատկերասրահում ներկայացված է 60 աշխատանք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին