Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհեր կան
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի տարածքում բնական հրդեհից զոհվածների թիվը հասել է յոթի:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհի մասին, ևս յոթ մարդ անհայտ կորած է համարվում:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրշեջներից մեկը մահացել է օգոստոսի 13-ին Սան Ֆրանցիսկոյի հյուսիսի Մենդոսինոյի օկրուգի շրջանում: Մենդոսինոյի օկրուգում հրդեհն ամենածավալունն է դարձել Կալիֆորնիայի նահանգի պատմության մեջ: Այն մոտավորապես 114,5 հազար հեկտար տարածք է ընդգրկել: Նշվում է, որ հրդեհի մարմանը մասնակցում է հրշեջ ծառայության շուրջ չորս հազար աշխատակից:
ԱՄՆ-ի ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը հայտնել Է, որ երկրում մոլեգնում Է 110 անտառային հրդեհ 15 նահանգներում, բռնկումների մեծ մասը երկրի հյուսիս-արևմուտքում Է և Ալյասկայի նահանգում։