Հայ-չինական դպրոցի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մոտ օրերս. Աննա Նաղդալյան
«Օրեր անց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունենալու հայ-չինական բարեկամության դպրոցի պաշտոնական բացման արարողությունը: Դպրոցի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև կնքված տեխնիկատնտեսական համաձայնագրի շրջանակներում»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի կառավարության կողմից անհատույց տրամադրվող օգնության շրջանակներում մեր երկրում իրականացվող ծրրագրերը: Օրերս ավարտին է հասցվելու ևս մեկ ծրագիր. Հայաստանին տրամադրվելու են շուրջ 200 շտապօգնության մեքենաներ: Այս ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարվա մայիսին»,- ասաց նա:
Անդրադառնալով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին՝ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ և քայլեր են ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու ուղղությամբ:
ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը միաժամանակ ՀՀ քաղաքացիներին հորդորեց արտերկիր մեկնելուց առաջ ծանոթանալ ԱԳՆ կայքում զետեղված «Խորհուրդներ ճամփորդներին» բաժնի նորություններին՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները