Իրավունք 13:33 14/08/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց

13:33
Ակցիայի մասնակիցներն արդեն ԲԴԽ-ի մոտ են: Նրանք ցանկանում են իրենց բողոքը հայտնել Խորհրդին, որպեսզի վերջինս կասեցնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները:

Հիշեցնենք, որ  Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ,  օգոստոսի 13-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով որոշումը։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ գլխավոր դատախազությունից ստացել են պատասխան, որ ըստ իրենց՝ չի եղել որևէ հիմք բացարկ ներկայացնելու դատարանին, ապա ակցիայի մասնակիցները պետք է համապատասխան դիմում ստորագրեն և  ներկայացնեն ԲԴԽ-ին, որպեսզի կասեցվի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները:

13:11
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Դատախազությունից գնում են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ և այնտեղ էլ իրենց հետագա քայլերի մասին հայտարարություն կանեն:

13:00
Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հանդիպեց դատախազության շենքի դիմած հավաքվածներին։

«Ժողովրդի անունից լիազորվել ենք մեր բողոքը հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ օր առաջ միջնորդությունը Գլխավոր դատախազությունը ներկայացնի Վճռաբեկ դատարան։ Ուզում ենք իմանալ՝ նախապատրաստվու՞մ են նյութեր»,- դիմելով դատախազության ներկայացուցչին՝ ասաց ակտիվիստներից մեկը։

Մուրադյանը պատասխանեց. «Մենք երեկ էլ ենք տարածել հաղորդագրություն, որ դեռևս Վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել, մեկ-երկու օրվա ընթացքում որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերի հետ կապված համահունչ բողոք կտանենք»։

Նա հավելեց, որ իրենց դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել են։

Լրագրողների հարցին, թե մտադրություն ունե՞ն բողոք տանելու Վճռաբեկ դատարան, նա պատասխանեց. «Մտադրություն ունենք, ուղղակի պետք է որոշումը ստանանք, որպեսզի դրան համահունչ լինի ամեն ինչ»։

12։50
ՀՀ գլխավոր դատախազության մոտ հավաքվել են նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները: Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց, որ իր անչափահաս երկու թոռները չեն իմացել՝ ինչ է հայրիկ բառը. «Մեկը 40 օրական էր, մյուսը՝ 2 տարեկան և նրանք չեն իմացել, թե ինչ բան է պապա բառը: Հիմա մեկը 12 տարեկան է, մյուսը՝ 10: Ռոբերտ Քոչարյան, դու ոնց ես տանելու իմ էրեխեքի այս դժբախտությունը, որ չգիտեն՝ ինչ է «պապա» բառը»:

Նա նշեց՝  երեկ երբ իմացել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից  ազատ է արձակվել Ռոբերտ Քոչարյանը, ճնշումը բարձրացել է, հիմա սպասում են Վճռաբեկ դատարանի որոշմանը:

Սարգիս Քլոյանն ասաց, որ իրենք դատախազության առաջ հավաքվել են պահանջով՝  ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին:

12:34
Այժմ քաղաքացիները «Քոչարյան, մարդասպան» վանկարկումներով քայլում են դեպի Գլխավոր դատախազություն:

12.30
Նշենք, որ սրահում պառկել էր ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ձեռքին Մարտի 1-ի զոհերի լուսանկարով փոքրիկ պաստառ։

12։17 
«Հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել ու այն արդեն անշրջելի է, իշխանությունները գործում են Հայաստանում ըստ սահմանադրությամբ տրված իրենց լիազորությունների, որոնց շրջանակում փորձում են իրականացնել երկրում արդարադատություն։ Բայց բացի իշխանություններից, ՀՀ-ում կան ազատ, անկախ քաղաքացիներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են արդարադատության վերականգնման պրոցեսի մեջ ունենալ իրենց մասնակցությունը։ Մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժել որևէ անարդարություն»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն արդեն խափանված է. «Հարկ եմ համարում ասել, որ արդեն կարող ենք հեռանալ»։

12։12
Քիչ անց պետք է մեկնարկեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի սրահ ներխուժեցին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում որոշ ակտիվիստներ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ, ուսանող Դավիթ Պետրոսյանը:

Այս պահին նրանք տարբեր վանկարկումներով փորձում են խոչընդոտել ասուլիսը:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}