Բլոգերը պատմել է Չեռնոբիլի սարսափների քիչ հայտնի փաստերի մասին
Բելառուս բլոգեր Մաքսիմ Միրովիչը կիսվել է օգտատերերի հետ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման և մոտակայքում գտնվող քաղաքաների հետագա ճակատագրի մասին։ Լենտա.ռու-ի տեղեկացմամբ, փաստերը ներկայացված են նրա Թվիթերում։
Միրովիչը հայտարարել է, որ այսօր Չեռնոբիլը չի կարելի համարել ամբողջությամբ լքյալ քաղաք, քանի որ այնտեղ ապրում են մեծ թվով մարդիկ՝ օտարման գոտու աշխատակիցները։ Ավելին՝ այնտեղ աշխատում է մթերքի մի քանի խանութ և մեկ հոսթել՝ անվճար Wi-Fi-ով։ Հոսթելը բացվել է 2017-ին։ Այնտեղ կարող են մնալ միայն նրանք, ովքեր Չեռնոբիլի օտարման գոտի այցելելու թույլտվություն ունեն։
Այնուհետև բլոգերը պատմել է 1986 թվականից մի քանի պատմություն, երբ ատոմակայանում տեղի է ունեցել վթարը։ Նրա խոսքով, տեղի բազմաթիվ բնակիչներ դիտել են ռեակտորի հրդեհն իրենց բազմահարկ շենքերի տանիքներից։
Պայթյունից մի քանի ամիս անց մասնագետներն ամբողջ կահույքը, սառնարանները, այլ թանկարժեք իրեր նետել էին պատուհաններից դուրս, այնուհետև տարել քաղաքից, որպեսզի կողոպտիչներին դրանք չհասնեն։
Բլոգերը պատմել է նաև Պրիպյատում (Չեռնոբիլի ատոմակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք)«ամենասարսափելի» վայրի մասին. հիվանդանոցի նկուղում մինչև հիմա գտնվում են մեծ քանակությամբ ճառագայթահարված համազգեստ, որոնք հրշեջները նետել են իրենց վրայից վթարի առաջին օրը։
Միրովիչը պնդում է, որ իշխանությունները հրաժարվել են ճապոնացիների օգնությունից օտարման գոտու մաքրման համար, այդ իսկ պատճառով կյանքի համար վտանգավոր աշխատանքներ կատարելու համար ԽՍՀՄ հազարավոր քաղաքացիներ էին գնացել։
Բլոգերը նշել է, որ բազմաթիվ կենդանիներ են ապրում օտարման գոտում և փաստացի չեն տառապում ճառագայթահարման հարուցած հիվանդություններով։
1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Այն տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ, նաև ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։
134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան