Էրդողանը ԱՄՆ-ի մեղադրել է թիկունքից հարվածելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան կողմն իր թուրք գործընկերներին «մեջքից հարված է հասցրել»: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիայից ներկրվող պողպատի և ալյումինի հարկը կրկնակի կբարձրանա: Այս որոշումը բացասաբար էր ազդել թուրքական լիրայի վրա:
«Մի կողմից դուք խոսում եք ռազմավարական դաշինքի մասին, մյուս կողմից թիկունքից հարվածում եք ձեր գործընկերոջը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները չեն կարող ընդունել ԱՄՆ-ի կողմից նմանօրինակ գործողությունները:
Էրդողանը միաժամանակ նշել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել «վերադառնալ իրավական հուն»
- Էրդողանը ԱՄՆ-ին զգուշացրել է Թուրքիայի՝ որպես դանակցի կորստի հնարավորության մասին