Մադրիդյան սկզբունքները նոր իշխանությունների կողմից չեն մերժվել. Ալավերդյան
«Սեղանին այսօր էլ դրված են Մադրիդյան սկզբունքները, նոր իշխանությունների, վարչապետի կողմից չի մերժվել, կարգավորման գործընթացում փոփոխություններ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ այլ բան չկա սեղանի վրա. «Մենք ունենք միայն ու միայն Մադրիրդյան սկզբունքներ: Մադրիդյան սկզբունքների հիմքը դրվել է 1990-1991 թթ-ին, և 1992 թ-ին Հայաստանը համաձայնել է մի շատ տխուր կետի հետ, այն է, ինչը արտահայտել էր հարցազրույցի ընթացքում առաջին նախագահը, ըստ որի Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետության: Դրանից այն կողմ հայկական կողմը որևէ ռեալ քայլ չի արել՝ փոխելու համար այդ մոտեցումը: Երկրորդ և երրորդ նախագահները խիստ կոշտ, բայց բանավոր ասել են, որ Արցախը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, քանի որ երբևէ չի եղել նրա մասը, բայց փաստաթղթում ամրագրված չէ»։
Ալավերդյանը նշեց, որ հիմա դիրքորոշման մեղմացնող արտահայտություններ են հնչում. «Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսին հայտարարում էր, որ Արցախը պետք է բանակցային սեղանի կողմ լինի, հիմա հայտարարել է, որ բոլոր փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին վերջին փուլում»։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը հավելեց, որ իր համար անհասկանալի է այն, որ հայկական կողմից, Նախիջևանի հարցով մոնիթորինգի հետ կապված, դիմում են Կասպրշիկին՝ այն դեպքում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նման մանդատ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան