Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
«Ադրբեջանում չպարզված հանգամանքներում հայտնված Կարեն Ղազարյանի գործը ՀՀ արտգործնախարարության օրակարգում է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացուն անվտանգ և հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին առկա իրավիճակին՝ բանախոսը նշեց, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրադրությունը:
«Մենք վերջին հավաստիացումները ստացել ենք ՊՆ-ի կողմից: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք հայտնել ենք, որ վերադիրքավորման փորձերը հայկական կողմի համար անընդունելի են, և դրանք ամեն կերպ կանխվելու են»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինուժը պատասխանել է կրակով
- ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
- Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Տոնոյան
- ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան