Որքան Ռոբերտ Քոչարյանին գործի հետ կապված քիչ հարցեր տրվեն, այնքան ավելի քիչ խնդիրներ կառաջանան. փաստաբան
«Որքան Ռոբերտ Քոչարյանին գործի հետ կապված քիչ հարցեր տրվեն, այնքան ավելի քիչ խնդիրներ կառաջանան»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ մեղադրյալի կարգավիճակում հրապարակային ելույթ ունենալիս Քոչարյանը վնասի նախաքննությանը։
Մինչ լրագրողները կփորձեին հերթական հարցը հնչեցնել, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարեց, որ ինքը փաստաբանին ուղղված հարց ունի։
«Մեր փաստաբան Վահե Գրիգորյանը և դատավորը Ռոբերտ Քոչարյանին ճանաչում են մեղավոր՝ իր լիազորությունները չարաշահելու համար։ Ո՞նց հասկանանք, որ երկու փաստաբաններդ հակասում եք իրար։ Նա ուրիշ բան է ասում, Դուք՝ ուրիշ բան»,- նշեց Սարգիս Քլոյանը։
Հայկ Ալումյանն ի պատասխան նկատեց, որ իրավաբանության մեջ այդպիսի իրավիճակներ հաճախակի են պատահում, երբ միևնույն նորմի վերաբերյալ կարծիքները կիսվում են։
«Սա շատ տարածված իրավիճակ է, ուրիշ բան մի փնտրեք»,- ասաց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական կարգի տապալումն ամենածանր հանցագործությունը չէ. Հայկ Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին