Օգոստոսի 7-ից հետո առաջին անգամ ռուսական ռուբլին արժևորվել է
Օգոստոսի 7-ից հետո առաջին անգամ ռուսական ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվել է: Այդ մասին են վկայում Մոսկովյան բորսայի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, դոլարի փոխարժեքը նվազել է 78 կոպեկով՝ կազմելով 67,02 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 76,56 ռուբլի՝ նվազելով 77 կոպեկով:
Ինչ վերաբերում է նավթի գներին, Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,34%-ով՝ հասնելով բարելի համար 72,86 դոլարի:
Հիշեցնենք, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է՝ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին: