Գիտնականներն անոմալ շոգ հնգամյակ են կանխատեսում
Կլիմայաբանները հայտարարում են, որ գալիք 5 տարում Երկրագնդի վրա պետք է սպասել անոմալ շոգ և տաք ձմեռներ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Nature Communications ամսագիրը։
Գիտնականները նաև ընդգծել են, որ ծովի ջերմաստիճանների համար անոմալ շոգն ավելի երկար կպահպանվի։
Ֆլորիան Սեվելլեն Ֆրանսիայի Բրեստի համալսարանից և Սիբրեն Դրիջֆհոութը Նիդեռլանդների օդերևութաբանական ինստիտուտից մշակել են կլիմայական մոդել, որը կառուցված է մաթեմատիկական սկզբունքների վրա։
Ի տարբերություն դասական տեսությունների, այն թույլ է տալիս կանխատեսել ոչ միայն միջին վիճակագրական ջերմաստիճաններն ու տենդենցները, այլև որոշել էքստրեմալ սցենարների հավանականությունը։
Անոմալ շոգի առաջացման հավանականությունը, գիտնականների խոսքով , 2018 թվականին գերազանցում է 64 տոկոսը, իսկ 2019-20 թվականներին՝ 58 տոկոսը։ Միջին ջերմաստիճանները նորմայից բարձր կլինեն մոտավորապես 0,1 աստիճանով, ինչը կավելացնի երաշտների հաճախականությունը։
Սպասվում է, որ իրավիճակը կնորմալանա միայն 2022 թվականից հետո, թեև օվկիանոսներում ջուրը դեռ երկար կարող է տաքացած մնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան