Դատախազը նշել է Ջենովայում կամրջի փլուզման պատճառը
Ջենովայում ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է մարդկային սխալի պատճառով, պատահականության մասին խոսք չկա։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է իտալական քաղաքի դատախազ Ֆրանչեսկո Կոցցին։
Նրա խոսքով, դատախազությունը գործ է հարուցել, հավաքելու է կամրջի կառուցմանը, սպասարկմանը վերաբերող փաստաթղթեր և ցուցմունքներ։
«Մենք պետք է պատասխանենք միայն մեկ հարցի՝ ինչո՞ւ տեղի ունեցավ փլուզում։ Դա մեր խնդիրն է, հանուն դրա մենք ամեն հնարավորը կանենք»,- հավելել է Կոցցին։
Միաժամանակ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար, փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն կամուրջի փլուզման ողջ պատասխանատվությունը դրել է Autostrade per l'Italia ընկերության վրա, որը զբաղվում է երկրի ավտոճանապարհների կառավարմամբ ու սպասարկմամբ։ Նրա խոսքով, նախարարությունն արդեն գործընթաց է սկսել Autostrade per l'Italia-ի հետ կոնսեսիոն պայմանագիրը խզելու ուղղությամբ։
Նախօրեին 200 մետր երկարությամբ կամուրջը փլուզվել է բնակելի տների և երկաթուղու վրա։ Այդ պահին կամրջի վրա ավելի քան 30 ավտոմեքենա է եղել։ Զոհվել է 37 մարդ։ Նրանցից հինգի ինքնությունը դեռ չի պարզվել։ 16 հոգի վիրավորվել է, նրանցից 12-ի վիճակը ծանր է։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարված։
Autostrade per l'Italia-ն հայտարարել է, որ Ջենովայում կամրջի վրա վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Ընկերության ղեկավարը հերքել է տեղեկատվությունը, որ կամուրջը վտանգավոր վիճակում էր գտնվում։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին