Կայացել է Ղազախստանի նախագահությամբ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը
Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները:
ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մշտական խորհուրդում քննարկվել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին:
Որոշում է ընդունվել շարունակել փաստաթղթերի քննարկումը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի հերթական նիստին:
Նաև քննարկվել է 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագիծը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Համաձայն դրանց՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է ՀՀ վարչապետի իրավասության ներքո:
Վերոնշյալի հետ կապված ՀԱՊԿ քարտուղարությունն արձանագրության նախագիծ է մշակել, որը կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածների փոփոխություն է նախատեսում: ՀԱՊԿ մշտական քարտուղարությունը որոշել է փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին