Ոստիկանություն ներխուժելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
Նախօրեին համասեռամոլների` Ոստիկանության Կենտրոնական բաժին ներխուժելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից:
ՔՕ-ի 258-րդ հոդվածը սահմանում է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է՝ իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում