Պուտինը հայտարարել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում ակնկալում է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում, որպեսզի քննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր և տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է Ճապոնիայի գաղութացումից Կորեայի ազատագրման 73-ամյակի առիթով Պուտինի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված հեռագրում:
Պուտինի հեռագրում նաև ասվում է՝ «գոհ է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական և կառուցողական են»:
Իր հերթին Հյուսիսային Կորեայի ղեկավարը Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում նշվում է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ռազմատենչության դեմ համատեղ պայքարն «ամուր հիմք է» երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների համար և նպաստում է դրանց հետագա զարգացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան