120 մլն դրամ ԱԳՆ-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար
2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 120 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի օգոստոսի 16-ի նիստում:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:
Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ նոյեմբերին և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը:
Խնդիրը քննարկվել է հյուրանոցների հետ և արդյունքում առաջացել է հյուրանոցների հետ պայմանագիր կնքելու և 25% կանխավճար կատարելու անհրաժեշտություն` արված ամրագրումները մինչև հոկտեմբերի 1-ը պահելու նպատակով: Համաձայն ձեռք բերված նոր պայմանավորվածության` ՀՀ ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը արդեն ամրագրված սենյակների համար հետ է վերադարձվելու պետական բյուջե:
Ստեղծված իրավիճակում հյուրանոցների հետ պայմանագրերի կնքումը և 25% կանխավճարների փոխանցումը միակ երաշխիքն է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մասնակից հյուրերի կեցությունը հավուր պատշաճի ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին