Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Մոսկվայի բորսայում ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է դոլարի և եվրոյի նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես, դոլարի փոխարժեքն աճել է 26 կոպեկով՝ կազմելով 66,6 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 76,49 ռուբլի՝ աճելով 21 կոպեկով:
Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,63%-ով՝ հասնելով բարելի համար 72 դոլարի:
Հիշեցնենք, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է՝ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում