Բակո Սահակյանն այսօր Մարտունիում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտունի և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում