«EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից
2017 թվականից «ԷՊԻԿ» միջազգային նախագիծը Ծաղկաձորում իրականացնում է «EPIC Rock Camp» խորագրով ամենամյա բացօթյա երաժշտական փառատոնը: Անցած տարի փառատոնը գրանցել է աննախադեպ արդյունք՝ 2000-ից ավելի մասնակից, ընդգրկվելով ԱՊՀ լավագույն 5 երաժշտական փառատոների ցանկում:
2018 թվականին «MAROG» մարքեթինգային գործակալության հետ համագործակցության արդյունքում՝ փառատոնը վերանվանվել է «EPIC EYE Music & Arts Festival-ի»՝ ընդլայնելով նախագծի ծավալները, ձևաչափը և երաժշտական ժանրերը:
Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ «ԷՊԻԿ» կազմակերպությունն այս տարի փառատոնը կանցկացնի օգոստոսի 17-19-ը, Ծաղկաձորում, ՀՀ մշակույթի նախարարության, «ՌՈՔ» ասոցիացիայի և դիջեյների ասոցիացիայի աջակցությամբ: Փառատոնի բացումը տեղի կունենա օգոստոսի 17-ին։
Փառատոնին մասնակցում են Հայաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների ներկայացուցիչներ՝ անվանի կատարողներ և ռոք խմբեր. «Ten Walls» /Լիտվա/, «Paji» /Գերմանիա/, «Tube & Berger» /Գերմանիա/, «Supacooks» /Հայաստան/, «Mad & Nancy» /Հայաստան/, «Teom» /Հայաստան/, օգոստոսի 18-ին՝ «Poem» /Հունաստան/, «Vuur» /Նիդերլանդներ/, «Lady Heroine» /Վրաստան/, «Dogma» /Հայաստան/, «Vordan Karmir» /Հայաստան/, «Lelocity» /Հայաստան/, օգոստոսի 19-ին՝ «Leprous» /Նորվեգիա/, «Pierre Edel» /Ֆրանսիա/, «Antimatter» /Մեծ Բրիտանիա/, «Unaesthetic» /Հայաստան/, «Nemra» /Հայաստան/, «Rozen Tal» /Հայաստան/։
Փառատոնի շրջանակում տեղի կունենան երաժշտական, ցուցահանդեսային, մրցութային, ժամանցային և այլ ծրագրեր, ինչպես նաև առավոտյան ֆիթնես, յոգա, զումբա, զիփլայն, տարբեր սպորտաձևեր։
Հայաստանի լավագույն ընկերությունները՝ իրենց խոհարարներով տեղում կպատրաստեն և մասնակիցներին կապահովեն սննդի ծառայություններով։ Մասնակիցները կարող են գիշերել հատուկ նախատեսված վրաններում կամ նախագծի գործընկեր հյուրանոցներում՝ օգտվելով հատուկ զեղչերից։
Փառատոնի նպատակն է Հայաստանում կազմակերպել ամենամյա երաժշտության և արվեստի փառատոն, որտեղ արվեստը և երաժշտությունը կմիավորեն հազարավոր մարդկանց։ Փառատոնը կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում՝ որպես տուրիզմի նոր ուղղության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան