Մահացել է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին
Երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Վերջին տարիներին գրողի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել և նա պայքարում էր այդ հիվանդության դեմ: Այս տարվա օգոստոսի սկզբին Գերմանիայում բուժվելուց հետո Ուսպենսկին վերադարձել էր Մոսկվա, սակայն օգոստոսի 9-ին գրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և կորցրել է գիտակցությունը, կինը դիմել է բժիշկների օգնությանը:
Էդուարդ Ուսպենսկին ստեղծել Է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, «Պրոստոկվաշինա» մուլտֆիլմի հերոներին՝ Մատրոսկին կատվին, Քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին և Շարիկ շանը: Նա հեղինակ է նաև մի շարք մանկական հեռուստահաղոդումների, այդ թվում՝ «Բարի գիշեր, երեխաներ» («Спокойной ночи, малыши»)։
Էդուարդ Ուսպենսկին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Եգորևսկում (Մոսկվայի շրջան)։
Էդուարդ Ուսպենսկին, կրթություն ստանալով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում և դառնալով ինժեներ, կյանքում իր ապրուստն ապահովել է մուլտֆիլմերի համար սցենարներ և հերոսներ ստեղծելով։ Մանկական գրքերից բացի նա գրել է թատերական տեքստեր և բանաստեղծութուններ:
Հարակից հրապարակումներ`
- «Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան
- Ուսպենսկին չի իմացել «Պրոստոկվաշինա» մուտֆիլմի համար իր բազմամիլիոնանոց հոնորարի մասին