«Եվրատեսիլ-2019»-ի ճակատագիրը որոշվել է
Իսրայելական հանրային հեռաձակման «Կան» կորպորացիան Եվրոպական հեռարձակողների միությանը վճարել է 12 միլիոն եվրոյի չափով ֆինանսական երաշխիքը, որպեսզի երկրում հնարավոր լինի անցկացնել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ԵՀՄ կայքում նշված է, որ վճարումը կատարվել է ԵՀՄ կողմից տրված ժամկետի վերջին օրը։ Գրավի գումարը չվճարելու դեպքում Իսրայելը կզրկվեր «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից, որը նա ձեռք էր բերել «Եվրատեսիլ-2018»-ում իսրայելցի երգչուհու հաղթանակի շնորհիվ։
Իսրայելի ֆինանսների նախարարությունը հավանության էր տվել «Կանի» համար վարկը, որով վճարվել է գրավի գումարը։ Եթե միլիոնները կորպորացիան չվճարի, վարկը մարելու է կառավարությունը։